Մատչելիության հղումներ

Թուրքիան սահմանը կբացի, հարաբերությունները կնորմալացնի ղարաբաղյան հարցի լուծմանը զուգահեռ․ քաղաքագետ


Թուրքիան ցանկանում է սահման բացել, Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնել՝ ղարաբաղյան հարցի լուծման հետ զուգահեռ, կարծում է քաղաքագետ Արման Գրիգորյանը՝ նկատելով՝ պատերազմի ավարտից հետո Թուրքիայի համար սկզբունքայն ինչ-որ խոչընդոտներ չեն մնացել։

«Ինչ-որ դետալներ կան, ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան լուծելու, որից հետո արդեն, բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունները կնորմալանան, քանի որ 30 տարի Արցախի չկարգավորված հարցն էր, որ նախապայման էր Թուրքիայի կողմից` հարաբերությունները նորմալացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետը` շեշտելով՝ Անկարան սպասում է հարցի վերջնական լուծմանը, կամ գոնե հարգրվանի, որից հետո վերջնական լուծումն ընդամենը ժամանակի հարց է՝ նրանք կբացեն սահմանը, դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Հայաստանի հետ։

«Նրանք դա առայժմ չեն անում, որովհետև Ադրբեջանի հակազդեցությունից ինչ-որ անհանգստություններ ունեն, բացի դրանից, թերևս մտավախություններ ունեն նաև, որ դա կարող է Հայաստանին քաջալերել՝ ավելի կոշտացնելու իր դիրքորոշումները որոշ հարցերում, եթե էդ խաղաքարտն այլևս Ադրբեջանի ձեռքում չկա՝ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նորմալացման», - ասաց քաղաքագետը։

Գրիգորյանի համոզմամբ, այժմ Թուրքիան սպասողական վիճակում է՝ տեսնելու, թե երբ Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանագիր կհաստատվի, կամ երբ կարող են նրանք վստահ լինել, որ այդ պայմանագիրը կնքվելու է։

Դիտարկմանը, թե քանի դա տեղի չի ունեցել, հայ-թուրքական կարգավորումն էլ գետնի վրա չի կայանա, քաղաքագետն արձագանքեց․ - «Գոնե անցյալի փորձը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիայի քաղաքականությունը այդ հարցում մնալու է անփոփոխ։ Ես գոնե որևէ նախադրյալ չեմ տեսնում, որ նրանք առանց Ադրբեջանի համաձայնության, առանց այդ խնդրի լուծման կարող են սեպարատ գործարքի գնալ Հայաստանի հետ և հարաբերությունները նորմալացնել քանի դեռ Արցախի հարցը վերջնականապես չի կարգավորվել»։

Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG