Հրազենի հետ կապված նոր միջադեպ Միացյալ Նահանգներում. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ - Դեպքի վայրում, Գրինվուդ, Ինդիանա, 18-ը հուլիսի, 2022թ.

Երեք մարդ է զոհվել ԱՄՆ Ինդիանա նահանգի Գրինվուդ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում, ևս երկուսը վիրավորվել են զանգվածային հրաձգության հերթական դեպքի հետևանքով։ Associated Press լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ հրացանով զինված տղամարդը կրակ է բացել առևտրի կենտրոնի սննդի կետում՝ ֆուդքորթում։

Ավելի մեծաքանակ զոհերից հնարավոր է եղել խուսափել շնորհիվ կենտրոնի այցելուներից մեկի ցուցաբերած դիմադրության, ով իր մոտ եղած զենքով սպանել է հարձակվողին։

The New York Times-ի հաշվարկով` սա տարեսկզբից Միացյալ Նահանգներում արձանագրված 14-րդ նմանատիպ միջադեպն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ընթացքում զենքի որոշ խստացումների օրինագիծ է ընդունվում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակասություններ ԱՄՆ-ում զենքի խստացումների մասին օրինագծի շուրջ. Սենատի հանրապետականները դեմ են փոփոխություններին