6 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել են նախօրեին Չիկագոյում, ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով։
Տեղական իշխանությունների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Չիկագոյի արվարձաններից մեկում՝ Հայլենդ-Փարքում։
Նախնական տեղեկությունների համաձայն, հուլիսի 4-ի առթիվ կազմակերպված տոնական համերգի մասնակցիների ուղղությամբ հրազենից կրակն արձակել են քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկի կտուրից։
Իլինոյսի ոստիկանությունը հաղորդել է, որ միջադեպից քիչ անց հաջովել է ձերբակալել հարձակման ենթադրյալ հեղինակին։ Դա 22-ամյա Ռոբերտ Կրիմոն է։
Ոստիկանությունն արդեն տարածել է կասկածյալի լուսանկարը, հարձակման դրդապատճառներին մասին առայժմ տեղեկություններ չկան։