Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները նոր փուլ մտան և երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության, երեկ ասել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։
Փոխվարչապետը մասնակցում էր ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կամրապնդեն Հայաստանի էներգետիկ անկախությունն ու ժողովրդավարությունը. ԱԳՆԸնդգծելով, որ այսօր հայ-ամերիկյան օրակարգը հագեցած է՝ ընդգրկելով իրավական բարեփոխումներից և կոռուպցիայի կանխարգելումից մինչև էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները՝ փոխվարչապետը նշել է, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը և մայիսի 2-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում տրվել է ամփոփիչ նիստի մեկնարկը։
Մաթևոսյանը 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։
Հայաստանը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, նաև ասել է Մաթևոսյանը՝ հույս հայտնելով, որ այս ջանքերը կլինեն շարունակական, և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին՝ չանտեսելով այսօր Արցախում ապրողների իրավունքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման. ԱՄՆ փոխպետքարտուղար