Եվրահանձնաժողովն այսօր վերջնական քննարկում կանցկացնի Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի դիմումի վերաբերյալ և կհայտարարի իր դիրքորոշման մասին, որն այնուհետև կներկայացվի ԵՄ առաջնորդներին՝ քաղաքական որոշում ընդունելու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովը կողմ է Ուկրաինային Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ տրամադրելուն. PoliticoՆախօրեին Կիև էին այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը։ Նրանք բոլորն էլ կողմ արտահայտվեցին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Ես ամեն օր կռիվ եմ տալիս, որ մեզ զենք տրամադրեն»Հարցը կքննարկվի հունիսի 23-24-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Կիևից ստացվող հաղորդումները, НТВ հեռուստաալիքին ասել է, որ եթե ԵՄ-ն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տա, ապա կանտեսի նման կարգավիճակ տրամադրելու իր իսկ չափանիշները։
«Եթե Ուկրաինային տրվի անդամակցության նախապատրաստման ճանապարհային քարտեզ, դա միայն կնշանակի, որ ԵՄ-ը կրկին պատրաստ է աչք փակել իր բոլոր չափանիշների վրա, որոնք միշտ եղել են թեկնածուների համար, և առաջնորդվել բացառապես աշխարհքաղաքական նկատառումներով», - պնդել է Լավրովը: