Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա Ուկրաինային Եվրամիության անդամի պաշտոնական թեկնածուի կարգավիճակ տրամադրել, սակայն վերջնական որոշումը մնում է Եվրոպական խորհրդին, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների, որոնք ծանոթ են երեկ Բրյուսելում տեղի ունեցած քննարկումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև շաբաթավերջ Եվրահանձնաժողովը որոշում կկայացնի Ուկրաինայի հարցովՔննարկումները հաջորդեցին հանգստյան օրերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի անսպասելի այցին Կիև, որտեղ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկեց Ուկրաինայի անդամակցության հայտը: Ռուսական ներխուժման սկզբից ի վեր սա Եվրահանձնաժողովի նախագահի երկրորդ այցն էր Ուկրաինա։
Պաշտոնական Կիևը բազմիցս կոչ է արել Ուկրաինան պաշտոնապես ճանաչել ԵՄ անդամի թեկնածու երկիր: Ուկրաինան թեկնածու երկիր ճանաչելու համար անհրաժեշտ է ԵՄ 27 պետությունների և կառավարությունների ղեկավարների միաձայն հավանությունը, նրանք այդ հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Պաշտոնյաներն ու դիվանագետներն հայտարարել են, որ առնվազն երեք երկիր դեռ դեմ է դրան:
Վերջին շաբաթներին որոշ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, առաջարկել են Ուկրաինային տալ ժամանակավոր կարգավիճակ, որը կամրապնդի երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան կարող է ստանալ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակՊորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան էլ Financial Times-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է կենտրոնանա Ուկրաինային անհապաղ օգնություն տրամադրելու վրա, այլ ոչ թե իրավական բանավեճի մեջ մտնի նրան ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու մասին: