Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր:
Ինչպես նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է քննարկել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021-ի նոյեմբերի 26-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը։
Բանակցությունները կլինեն նախարարների հինգերորդ առերես շփումը 2021 թվականի օգոստոսից՝ Միրզոյանի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նրանք, սակայն հեռախոսով պարբերաբար քննարկում են երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերգեյ Լավրովը ժամանել է ԵրևանՌուսաստանի արտգործնախարարը երեկ է ժամանել Երևան Անկարայից, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակցի հետ:
Բացի հայ գործընկերոջ հետ հանդիպումից, նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3»-ին, ուկրաինական ճգնաժամին առնչվող հարցեր