Մատչելիության հղումներ

Սահմանազատման և անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ից 17-ը Մոսկվայում:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հարցը: Կարծեմ` Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ կա համաձայնություն, որ մայիսի 16-ին և 17-ին Մոսկվայում տեղի կունենան կոմունիկացիաների հարցով քննարկումներ, կա պայմանավորվածություն, որ այնտեղ նույն օրերին կկազմակերպվի նաև սահմանազատման և սահմանային անվտանգության խնդրով երկկողմ հանդիպում»,- ասել է Միրզոյանը:

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդման` նախարարներն անդրադարձել են եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին, ապա ընդգծել են տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG