Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ օդանավակայանում նրան դիմավորել է հայաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաղը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կկայանա Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Նախատեսված են նաև հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։