Հունիսի 10-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակն ու դրա ազդեցությունը անդամ երկրների անվտանգության վրա։
Արտգործնախարարների խորհրդի անդամներին կտրամադրվի տեղեկություն Քարտուղարության և ՀԱՊԿ միացյալ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ, որոնք ուղղված են ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործմանը։
Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը։ Հունիսի 17-ին էլ կանցկացվի ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում կայացավ ՀԱՊԿ ԽՎ նիստը