Ռուսաստանում մեծամասնությունը չի հասկանում տեղի ունեցողի մասշտաբները, շարունակվող ողբերգության մասշտաբները, «Ազատության» հետ զրույցում ասաց «Մեմորիալ» հասարակական կազմակերպության աշխատակից Աննա Մարգոլիսը՝ շեշտելով՝ Ռուսաստանում հասարակությունը շատ պառակտված է և շատերի համար մարդու իրավունքները վերջին տարիներին ինչ-որ առումով գրեթե դադարել են գոյություն ունենալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)«Տեղեկատվության աղբյուրները Ռուսաստանում այնքան կախված են [պետությունից], և բոլոր անկախ լրատվամիջոցներն այնքան ջախջախված են, որ մենք առնվազն չափազանց թերահավատորեն ենք վերաբերվում ցանկացած տեղեկատվության: Արդյո՞ք Ռուսաստանում կա դրա գիտակցումը։ Կարծում եմ՝ ավելի շուտ՝ ոչ», - ասաց Աննա Մարգոլիսը։
Դիտարկմանը, թե արևմտյան երկրների ղեկավարները, նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բազմիցս մեղադրել են պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, և հարցին, թե ի՞նչ է մտածում այս մասին Ռուսաստանի իրավապաշտպանների հանրությունը, «Մեմորիալ»-ի իրավապաշտպանը պատասխանեց․ - « Իհարկե, ես չեմ կարող խոսել իրավապաշտպանների ողջ հանրության մասին, բայց պարզ է, որ իրավապաշտպանները և բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են դրան վերջին տարիներին, վաղուց են հասկացել, որ Պուտինն անձամբ պատասխանատու է, որ նա անձամբ կարող է դատվել որպես հանցագործ»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․