Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր է զոհվել


Պոպասնայայի շրջկենտրոն Պոպասնայա ավանը մարտական գործողությությունների էպիկենտրոն է
Պոպասնայայի շրջկենտրոն Պոպասնայա ավանը մարտական գործողությությունների էպիկենտրոն է

Ուկրաինայում Պոպասնայայի շրջանի ամենախոշոր ավանի՝ Պոպասնայայի մոտակայքում գտնվող Նիկոլաևկա գյուղի մոտ տեղի ունեցած մարտերում զոհվել է Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը:

Այդ մասին հայտնել են Ուկրաինայում ռուս անջատականներին սատարող գրող և հրապարակախոս Զախար Պրիլեպինը և մի շարք իշխանամետ ռազմական թղթակիցներ:

Հաղորդվում է, որ Լուգանսկի շրջանի տարածքը, որտեղ զոհվել է ռուս գեներալ-մայորը, գտնվում է ռուսական զորքերի հսկողության ներքո:

Ռոման Կուտուզովը 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի զորահանդեսի հրամանատարն էր, այն ժամանակ նա զբաղեցրել է 29-րդ համազորային բանակի շտաբի պետի պաշտոնը:

Ավելի վաղ լրատվամիջոցները, ներառյալ «Մեդիազոնա» ռուսական անկախ կենտրոնը, հայտնել են, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից ի վեր զոհվել է փոխգնդապետի և ավելի բարձր կոչումներ ունեցող շուրջ 60 ռուս բարձրաստիճան սպա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ տվյալները չի մեկնաբանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG