Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հունիսի 4-ի հաղորդագրությունում ասել է, որ օդային բազավորման գերճշգրիտ հրթիռներով հարվածներ են հասցվել Սումիի մարզի Ստեցկիվկա գյուղի մոտ գտնվող ուկրաինական բանակի հրետանային ուսումնական կենտրոնին։
Նրա խոսքով՝ այդ կենտրոնում արտասահմանցի հրահանգիչները ուկրաինացի զինվորականներին սովորեցնում էին ինչպես օգտագործել M777 հաուբիցները։ Հրթիռակոծվել է նաև Օդեսայի մարզում Դաչնոե շրջանում տեղակայված օտարերկրյա վարձկանների բազան, նշել է նա։
Ռուսաստանի ՊՆ-ն նաև K-52 գրոհային ուղղաթիռների հարձակման տեսանյութ է հրպարակել՝ պնդելով, թե ուկրաինական դիրքերում ոչնչացվել է տանկ, զինամթերք և զինվորականներ տեղափոխող մեքենա։
Պատերազմի պայմաններում կողմերի հայտնած տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։