Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են չորեքշաբթի օրը ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թուլսա քաղաքի հիվանդանոցային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ մահացածների թվում է նաև հարձակման մեջ կասկածվողը։ Տղամարդու մահվան հանգամանքները դեռ պարզված չեն։
Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են կրակոցների մասին, նա «ուշադրությամբ հետևում է իրավիճակին և արդեն դիմել է նահանգային և քաղաքային իշխանություններին՝ աջակցության առաջարկով»:
Անցյալ շաբաթ Տեքսաս նահանգում զինված անձը սպանել էր 19 երեխայի և տարրական դպրոցի երկու ուսուցչի, նույն՝ մայիս ամսին ավելի վաղ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում կրակոցներից 10 մարդ էր զոհվել։
Այս միջադեպերը ցնցել են ամերիկացիներին և կրկին բորբոքել հրազենի վերահսկման շուրջ բանավեճը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեքսասի դպրոցում հրաձգության հետևանքով 19 երեխա և 2 ուսուցիչ է զոհվել