Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Այսօր Մոսկվայում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ երկրի Անվտանգության խորհրդի հերթական նիստն է գումարվել։

Օրակարգային գլխավոր թեմաներն, ըստ ռուսական աղբյուրների, երկուսն էին՝ արտաքին քաղաքականություն և Ռուսաստանի անվտանգության ապահովում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հանդիպումն անցել է հեռավար ձևաչափով, դրան մասնակցել են վարչապետ Միշուստինը, ուժային բոլոր կառույցների ղեկավարները, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Գլխավոր զեկուցողը արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր։