Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը այսօր հեռախոսազրույց կունենան, Զելենսկին դրան չի մասնակցի


Պաշտոնական Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր հեռախոսային բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հերքելով սակայն մամուլում ավելի վաղ տեղ գտած այն ենթադրությունները, որոնց համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների բանակցություններին կարող է մասնակցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Գործընկերները շատ են հարցնում, թե որքանո՞վ է հավանական զրույցի եռակողմ ֆորմատը։ Մենք, սակայն, պարզաբանել ենք, որ խոսքը Պուտինի Էրդողանի երկկողմ զրույցի մասին է», - հայտարարել է Պեսկովը։

XS
SM
MD
LG