Մատչելիության հղումներ

Վուչիչ․ Սերբիան ռուսական գազը կստանա Եվրոպայում այս պահին առկա լավագույն գնով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ, արխիվ

Բելգրադն ու Մոսկվան գազի մատակարարման եռամյա պայմանագիր կկնքեն։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ նշելով, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքում։

Սերբիայի նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ գնով է «Գազպրոմ» ընկերությունը պատրաստվում ռուսական գազը վաճառել Սերբիային։

«Կարող եմ միայն ասել, որ [գազի մատակարարման] հիմնական դետալների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ շահավետ են Սերբիայի համար։ Գոնե այս պահին դա Եվրոպայում առկա լավագույնն գինն է։ Մենք պայմանագիրը ստորագրելու ենք երեք տարով, այլ ոչ թե մեկ ամսով, ինչպես ոմանք ակնկալում էին», - հայտարարում էր Վուչիչը։

XS
SM
MD
LG