Հայաստանի վարչապետի հետ մոտ մեկ շաբաթ առաջ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո, որը թե' Բաքուն, թե' Երևանը դրական էին որակել, Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քննարկումը բաց էր և արդյունավետ». Բրյուսելում կայացավ Միշել - Փաշինյան - Ալիև հանդիպումըԱնդրադառնալով Երևանի առաջ քաշած սկզբունքներին, թե պետք է քննարկել նաև Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու կարգավիճակը՝ Ալիևն ասել է, թե նման խնդիր Ադրբեջանում չկա. - «Ադրբեջանը բազմազգ, բազմադավան երկիր է: Բոլոր ազգերի ներկայացուցիչներն Ադրբեջանում հարմարավետ են ապրում և օգտվում են բոլոր իրավունքներից։ Ադրբեջանում ազգային և կրոնական հողի վրա խտրականություն երբեք չի եղել և չի լինելու։ Ուստի Ադրբեջանում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները։ Այստեղ հատուկ արտոնություն չկա»։
Մինչ պաշտոնական Երևանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գերտերությունները հայտարարում են, թե ղարաբաղյան հարցը կարգավորված չէ, և անհրաժեշտ է բանակցություններով հասնել համապարփակ լուծման, Ալիևն այսօր կրկին հայտարարել է՝ նման խնդիր այլևս գոյություն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հայտարարել է, թե Մինսկի խումբը փաստացի կարելի է համարել անվավեր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստըԽոսելով այս մասին՝ Ադրբեջանի նախագահը այսօր էլ հղում է արել Եվրոպայի խորհդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությանը բրյուսելյան վերջին հանդիպման մասին և ընդգծել, որ միջազգային կառույցների բառապաշարում Լեռնային Ղարաբաղ եզրույթ չկա. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքին, ապա այդ տարածքն Ադրբեջանի տարածքում գոյություն չունի։ Ուստի միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում Լեռնային Ղարաբաղ բառը չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը և ինչպես ասում են, գլուխները պատին են խփում, բայց սա է իրականությունը, և պետք է հաշտվել դրա հետ»:
Խոսելով ապագայի մասին՝ Ալիևը ասել է, թե Ադրբեջանը ինքն է թելադրում բանակցությունների օրակարգը, և պնդել, թե Բաքուն հասել է կամ հասնում է իր առջև դրված նպատակներին: Որպես դրա ապացույց Ալիևը նշել, թե Հայաստանը համաձայնել է սահմանագծման գործընթաց սկսել, և պնդել, թե դրանից հետո Հայաստանը այևս չի կարող Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսել. - «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Հայաստանը փորձում էր դրանից խուսափել, քանի որ այդ պայմանագիրը նշանակում է միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում: Բայց արդյունքում մենք հասանք դրան, և Ադրբեջանը արդեն որոշել է իր աշխատանքային խմբի կազմը»:
Իլհամ Ալիևը ադրբեջանցիների հետ զրույցում ոչ մի խոսք չի ասել պաշտոնական Երևանի տեսակետի մասին, որ Ղարաբաղի խնդիրը երբեք էլ տարածքային վեճ չի եղել, և սահմանագծումն իրականում ոչ մի կապ չունի ապագա կարգավիճակի որոշման հետ։ Հակադարձելով Հայաստանի ներկայացրած սկզբունքներին՝ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն էլ կարող է իր հավելյալ պահանջները ներկայացնել. - «Եթե Հայաստանը հատուկ պահանջներ է ներկայացնում, պետք է իմանա, որ մենք էլ կարող ենք շատ պահանջներ ունենալ։ Այստեղից ոչ հեռու մեր հինավուրց հողը Արևմտյան Զանգեզուրն է։ Մենք տարածքային պահանջ չե՞նք ներկայացնում Հայաստանին։ Մենք չենք անում: Բայց եթե մեզ տարածքային պահանջ են ներկայացնելու, ինչո՞ւ մենք չանենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՀՀ տարածքով միջանցք բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, Երևանը հերքում էԱդրբեջանի առաջնորդը, ինչպես 44-օրյա պատերազմից հետո հնչեցրած ելույթներում, այսօր ևս խոսել է այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի մասին, ու պնդել, թե այդ հարցում էլ Բաքուն արդեն հաջողության է հասել. - «Մյուս կարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով։ Մենք ենք թելադրում օրակարգը: Ինչո՞ւ: Ելնելով պատերազմի արդյունքներից։ Մենք հաղթանակած պետություն ենք, Հայաստանը պարտված պետություն է»:
Բրյուսելյան հայտարարության մեջ, սակայն, որին հղում է անում Ալիևը, միջանցք բառը օգտագործված չէ։ Եվրոպական խորհրդի ղեկավարը միայն նշել է, թե կողմերը համաձայնության են եկել այն սկզբունքների շուրջ, որով տարածաշրջանի ճանապարհները պետք է ապաշրջափակվեն։ Այդ սկզբունքներն ու համաձայնեցված տարանցման տուրքերը, սակայն, ո'չ Երևան, ո'չ Բաքուն մինչ օրս չեն գաղտնազերծել։
Your browser doesn’t support HTML5