Մատչելիության հղումներ

Վարչապետը դեսպանի հետ հանդիպմանը շեշտել է ՄԽ համանախագահ Ֆրանսիայի դերը ԼՂ խնդրի կարգավորման գործում


Հայ-ֆրանսիական համագործակցությունը դինամիկ զարգանում է, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

Ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով՝ վարչապետը շեշտել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:

Դեսպան Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններինն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:

Այսօր վարչապետն ընդունել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, կրկին շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը։ Երեկ էլ Փաշինյանն նման շեշտադրում արել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպման ժամանակ։

XS
SM
MD
LG