Երեկ մեկնարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահները ԼՂ-ում կմնան հինգ տարի, հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման որոշում. ՄուրադովՃանապարհին դեսպանն այցելել է Հայաստանի սահմանի «Պարույր Սևակ» և «Տեղ» սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։
Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների հենակետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա.Վ.Բուրշտինը դեսպանին է ներկայացրել Հայաստանի սահմանի այս հատվածում օպերատիվ իրավիճակը։
Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 հենակետ է ավելացրել, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Երասխի հատվածում:
Կոպիրկինը նաև հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին։
Ռուսական ուղղաթիռը խոցվել էր 2020-ի նոյեմբերին և ընկել Արարատի մարզում՝ Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի դաշտամիջյան հատվածում։ Պաշտոնական Բաքուն հաստատել էր, որ ռուսական ուղղաթիռը խոցել են Ադրբեջանի զինծառայողները։ Ադրբեջանական կողմը ներողություն էր հայցել ողբերգական միջադեպի կապակցությամբ և հավաստիացրել, թե «պատահական բնույթի» միջադեպը ուղղված չէ ընդդեմ ռուսական կողմի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները պարգևատրվեցին, նրանցից 2-ը՝ հետմահու