Մատչելիության հղումներ

Մոսկվան հերքում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետկանչի մասին լուրերը


ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, արխիվ
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, արխիվ

Պաշտոնական Մոսկվան հերքում է հայաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունները Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետկանչի մասին։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում այսօր հայտարարել է, թե «Հրապարակ» թերթի տեղեկությունը կեղծ է, ապատեղեկատվություն։

Զախարովայի խոսքով` հայաստանյան լրատվամիջոցը գրել է, որ ռուս դեսպան Սերգեյ Կոպիրկինը ետ է կանչվելու Մոսկվա չգոհացնող աշխատանքի ֆոնին։ Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը թերթին երկու օր ժամանակ է տվել լուրը հերքելու համար։

«Մինչեւ վաղը չէ մյուս օրը ժամանակ ենք տալիս, այսօր նրանք արդեն համարն ուղարկել են տպագրության, սակայն վաղը չէ մյուս օրը նրանք պետք է հերքում հրապարակեն, քանի որ ֆեյկ են տպել»,- այսօր ասել է Զախարովան` հայտարարելով, որ ռուսաստանցի դեսպանը շարունակում է աշխատել հանրապետությունում և «իրականացնել երկրի ղեկավարության կողմից առաջադրված խնդիրները»։

Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանն է 2018 թվականի ապրիլի 6-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG