Տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին են այսօր անդրադարձել Հայաստանի նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ըստ Հայաստանի նախագահի գրասենյակի, երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը։ Պաշտոնական հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե ինչ հակամարտության մասին են խոսել Սիմոնյանն ու Կոպիրկինը։