Պաշտոնական Երևանը հույս ունի, որ ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը կգան ընդհանուր հայտարարի՝ խաղաղության օրակարգի շուրջ։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել։
Գրիգորյանը վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։
Հարցն, ըստ ԱԽ քարտուղարի, բարձրացվել է նաև Բրյուսելում, Ադրբեջանի կողմից էլ եղել է ընկալում, որ պետք է առաջ շարժվել։
«Այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառվի այդ երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել», - նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով՝ կշարունակեն աշխատել որպեսզի կարողանան արդյունքի հասնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ անվտանգության երաշխիքների և կարգավիճակի հարցերը պիտի դառնան բանակցությունների առարկա․ Փաշինյան
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Բաքուն միմյանց են մեղադրում կարգավորման գործընթացի ձգձգման համար