Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ դաշինքը լրացուցիչ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։
G7-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ԵՄ պաշտոնյան նշել է, որ ռազմական աջակցությունը կտրամադրվի ծանր սպառազինությունների տեսքով՝ տանկեր ու հրետանի, այդպիսով Ուկրաինային ԵՄ օգնությունը կհասցվի մոտ 2 միլիարդ եվրոյի:
Բորելը նաև կոչ է արել G7-ի անդամ երկրներին՝ մեծացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ, սահմանել նոր պատժամիջոցներ և փորձել մեկուսացնել Ռուսաստանին միջազգային ասպարեզից և միասնական ճակատ ստեղծել Ուկրաինային աջակցելու համար։