Դուշանբեում այսօր երկկողմ հանդիպում են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները որակապես նոր մակադակի են հասել։
«Այսօր՝ հենց այստեղ, մենք լավ հնարավորություն ունենք եռակողմ հանդիպում անցկացնելու մեր հայ գործընկերոջ հետ՝ տեսնելու, թե ինչպես են իրականացվում վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր նախագահների կողմից ընդունված երեք եռակողմ հայտարարությունները», - ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը նշել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակապես նոր՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակի են հասել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե