Մատչելիության հղումներ

Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Դուշանբեում վաղը նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։

Բրյուսելում ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվեցին մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարեցին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Ապրիլի 25-ին Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել, հաղորդվեց, որ համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը:

XS
SM
MD
LG