Այսօր Ռուսաստանի զինված ուժերը շարունակեցին հարձակումն Ուկրաինայում, զուգահեռ Մոսկվան սկսեց Հաղթանակի օրվա տոնակատարությունները նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ՝ հսկայական ռազմական շքերթով՝ նշելով Խորհրդային Միության դերը 1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտության մեջ:
Պուտինը ելույթում կրկնեց իր հին թեզը, որ հրաման է տվել հարձակվել Ուկրաինայի վրա, քանի որ վախենում է, որ Ուկրաինան կհարձակվի Ռուսաստանի վրա։
Նա ասաց, որ Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ Ղրիմի վրա։
Ռուսական ուժերին առայժմ չի հաջողվել ավարտել Ազովի ծովի Մարիուպոլ ռազմավարական նավահանգիստի գրավումը, որտեղ մոտ 2 հազար ուկրաինացիներ շարունակում են պատսպարվել «Ազովստալ» գործարանի ստորգետնյա թունելներում և բունկերներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան նախատեսում է Դոնեցկն ու Լուգանսկը միացնել ՌԴ-ին, ճանաչել Խերսոնի անկախությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ«Մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ողջ ենք՝ ռուս օկուպանտներին ետ մղելու համար», - մայիսի 8-ին առցանց մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ, կապիտան Սվյատոսլավ Պալամարը։
Մարիուպոլի գրավմամբ Մոսկվան ցամաքային կապ կհաստատի Ղրիմի թերակղզու հետ:
Ենթադրվում էր, որ Պուտինը կարող էր այսօր՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում իր ելույթը օգտագործել Ուկրաինայի պատերազմի հետ կապված հայտարարություն անելու համար, մասնավորապես՝ պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային:
Երեկ 1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտությունը նշանավորող իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը կրկնում է նացիստական վայրագությունները Ուկրաինայի դեմ պատերազմում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ապառազմականացում, Ղրիմի, Դոնբասի ճանաչում»․ Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում կրկնել է իր պահանջներն Ուկրաինային