Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն պատրաստվում են Մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին:
Զինվորական ստորաբաժանումները և տեխնիկան գիշերվա ժամերին զորահանդեսի փորձեր են անցկացնում Կարմիր հրապարակում:
Մայիսի 9-ի զորահանդեսն ավանդական տարեկան միջոցառում է, այն նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային Միության տարած հաղթանակին:
Եվրոպայում Գերմանիայի նկատմամբ հաղթանակը տոնում են մայիսի 8-ին: Ֆաշիստական Գերմանիայի ներկայացուցիչները 1945 թվականի մայիսի 8-ին ուշ երեկիոյան են ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը, և քանի որ այդ ժամին Մոսկվայում արդեն մայիսի 9-ն էր, Խոհրրդային Միությունում Հաղթանակի օր մայիսի 9-ն է համարվում:
Այս տարվա զորահանդեսը տեղի կունենա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած արյունալի պատերազմի պայմաններում: Մոսկվայում «պատերազմ» եզրույթի փոխարեն փետրվարի 24-ին մեկնարկած առճակատումն անվանում են «հատուկ ռազմական գործողություն»: