Միրզոյանը Atlantic Council-ում ներկայացրել է հայ - թուրքական և հայ - ադրբեջանական գործընթացները

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Աշխատանքային այցով ԱՄՆ֊ում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ որպես հիմնական բանախոս մասնակցել է ամերիկյան հեղինակավոր Atlantic Council ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան֊քննարկմանը։

Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ աշխատանքային այցի ընդհանուր օրակարգին ու շեշտադրումներին, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերին և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կամրապնդեն Հայաստանի էներգետիկ անկախությունն ու ժողովրդավարությունը. ԱԳՆԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ԼՂ հակամարտության, սահմանային անվտանգության վերաբերյալ հարցերՀայաստանը և ԱՄՆ-ը վերահաստատում են բոլոր ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունըՄիացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին


Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների, այս գործընթացներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերի վերաբերյալ։

Ներկայացվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները:

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: