Այսօր առավոտյան Երևանի Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ցուցարարները վրաններ են տեղադրել, տեղում գիշերողներին աստիճանաբար միանում են նոր ժամանողները։
«Ազատության» թղթակիցն ընդդիմության առաջնորդներից հրապարակում նկատեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորներ Գեղամ Մանուկյանին և Արծվիկ Մինասյանին։
Երևանի փոքր կենտրոնում փողոցներ փակելու մասին առնվազն ժամը 9-ի դրությամբ տեղեկություններ չկային, թեև արդեն տվյալներ էին ստացվում մայրաքաղաքի այլ հատվածներում փակ փողոցների մասին։
Ֆրանսիայի հրապարակում ելույթներ, հայտարարություններ դեռևս չեն եղել։
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Մի քանի օր է՝ դրանք տեղի են ունենում։ Ընդդիմությունը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, որ այսօր առավոտից կշարունակեն անհնազանդության ակցիաները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է իր հրաժարականի պահանջին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք որևէ շենք չենք գրավելու, շենքերում այլևս իշխանություն չկա». ընդդիմությունը շարունակում է ցույցերը