Ընդդիմության մոտ «խորհրդարանում ոչինչ չի ստացվում, բացի անհեթեթ պահվածքից, անընդհատ դավաճանության մեջ մեղադրելուց, որից մարդիկ արդեն հոգնել են՝ որևէ հիմնավորում չտեսնելով, բա իրենք իրենց քաղաքական հացն ինչպե՞ս վաստակեն, հիմա դա փորձում են անել դրսում», «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին, անհնազանդության ակցիաներին։
Խուրշուդյանը շարժման թիկունքում ռուսական հետքի նշաններ է տեսնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». վարչապետ«Դա եղել է նաև, ի դեպ, 2021-ի մայիսի 12-ից հետո, երբ նախընտրական շրջանում փորձ արվեց աճեցնել և իշխանության բերել Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա շատ ավելի նվազ ռեսուրսներ կան դրա համար․ և՛ Ռուսաստանն է թուլացած, և՛ ընդդիմությունը։ Նույնիսկ այն 20 տոկոսանոց ռեյտինգը, որ ուներ էն ժամանակ և կարողացավ հավաքի քոչարյանական ընդդիմությունն, այսօր էդ շանսը չունի, և ես կարծում եմ, որ մենք ականատեսը կլինենք մաքսիմում՝ լարած ճիգերի արդյունքում ինչ-որ քանակ մարդկանց բերած հրապարակ՝ առանց էներգետիկայի, ինչ-որ կհավաքվեն, կխոսեն և կցրվեն», - ասաց ՀԿ ղեկավարը։
Քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանը ևս տպավորություն ունի, որ գործընթացը հստակ կարգավորվում է ոչ Հայաստանից, իսկ նպատակը մեկն է՝ հանարավորինս ամայացնել քաղաքական դաշտը, հնարավորինս իջեցնել քաղաքական դիսկուրսի մակարդակը։
«Հնարավորինս շատ հարվածներ հասցնելու թե՛ էս ուժերին, որոնք որ անում են էս շարժումը, թե՛ իշխանությանը, որը որ մտնելով էս ուժերի հետ քաղաքական պալեմիկայի մեջ, քաղաքական հաղորդակցության մեջ, նույնպես արժեզրկվում է։ Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, թե հստակ քաղաքական նպատակ կա դրված՝ ճանապարհ մաքրել նոր ձևավորվող ինչ-որ ուժի համար՝ էս երկուսին հնարավորինս արժեզրկելով, հնարավորինս հեղինակազրկելով և հնարավորինս թուլացնելով», - ասաց Քոչինյանը։
Քաղաքական վերլուծաբանը նկատեց՝ երբ ընդդիմությունը խոսում է խնդրից, թե [իշխանություններն] ուզում են Արցախը տալ, հոդաբաշխ բացատրություն չի տալիս, թե իշխանության գալով ինչպես են պատկերացնում էս հարցի լուծումը։
«Միակ հոդաբաշխ միտքը, որը որ ես լսել եմ, դա այն է, որ պետք է իրավիճակը սառեցնել, թողնել հետագայի համար։ Այսինքն՝ անել մոտավորապես էն, ինչ-որ էդ ուժերն արել են 20 տարի, մոտանվորապես անել էն, ինչ-որ էդ ուժերը մոտավորապես 20 տարի անելով՝ մեզ բերել հասցրել են այս պատուհասին։ Այսինքն՝ նորից ստատուս քվոյի կրկնությունը, ընդ որում, եթե նախկինում դա հաղթանակի վրա հիմնաված ստատուս քվոյի վերարտադրություն էր, հիմա պարտության վրա հենված ստատուս քվոյի կրկնություն է լինելու, որը նույնպես, բնականաբար, մեզ բերելու է անգամ ավելի մեծ աղետների, քանի դա 44-օրյա պատերազմն էր, քան դա ներկայիս իրավիճակն է», - ասաց Քոչինյանը։
Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․