ФСБ-ն պնդում է, թե կանխել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) պնդում է, որ կարողացել է կանխել հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։

Գերատեսչության պնդմամբ, մահափորձը պետք է իրականացնեին Ռուսաստանի տարածքում արգելված "National Socialism/White Power" նեոնացիստական խմբավորման անդամները։

Ռուսաստանի հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ որպես սպանության պատվիրատու հանդես էր գալիս Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

«Հանցավոր խմբի անդամները այժմ խոստովանական ցուցմունքներ են տալիս՝ նշելով, որ Սոլովյովի սպանությունից հետո պատրաստվում էին թաքնվել արտերկրում», - նշված է Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարգևներ Պուտինից՝ Ղրիմի դեպքերը «առարկայորեն լուսաբանելու համար»