Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկատվական ոլորտի ավելի քան 300 ներկայացուցիչների պարգևներ է հանձնել «Ղրիմի իրադարձություններն առարկայորեն լուսաբանելու համար»։
Պարգևատրումը, փաստորեն, գաղտնի է կատարվել, քանի որ նախագահի պաշտոնական կայքէջում առնվազն երեկվա դրությամբ որևէ տեղեկություն այդ մասին չի հրապարակվել։ «Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը թիվ 269 հրամանագիրը դեռ երկու շաբաթ առաջ է ստորագրել, սակայն Կրեմլն այդ մասին դեռ լռում է։
Հրամանագրում ավելի քան 300 անուն է։ Նրանց թվում 90 լրագրողներ են, ովքեր «պարգևատրվում են Ղրիմի հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները առարկայորեն և բարձր արհեստավարժությամբ լուսաբանելու համար»։
Հաղորդվում է, որ «Հայրենիքին մատուցած ծառայության համար» երկրորդ կարգի շքանշան է ստացել ՆՏՎ հեռուստակայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը, նույն շքանշանի, սակայն՝ չորրորդ կարգի, արժանացել են Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների հսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը, «Ռուսաստանյան ռադիո և հեռուստացանց» դաշնային պետական հիմնարկի գլխավոր տնօրեն Անդրեյ Ռոմանչենկոն, Համառուսաստանյան հեռուստառադիոյի պետական ընկերության ղեկավարի առաջին տեղակալ Անտոն Զլատոպոլսկին, «Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սույգորկինը։ Ալեքսանդր Նևսկու շքանշանով են պարգևատրվել հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը, Պատվո շքանշան են ստացել «Լայֆ-Նյուզ» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը, ՆՏՎ հեռուստակայանի լրատվական բաժնի գլխավոր խմբագիր Տատյանա Միտկովան։
Հետաքրքիր է պարգևատրումների աննախադեպ ծավալը` 2008 թվականին Հարավային Օսիան գրավելուց ընդամենը 11 լրագրող է պարգևներ ստացել այն տարիների նախագահ Դմիտրի Մեդվեդևից։
Ուշագրավ է և միանգամայն հասկանալի, որ «Դոժդ» հեռուստակայանի և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրողները նախագահ Պուտինի պարգևներին չեն արժանացել։
Դե իսկ փետրվարին «Հայրենիքին մատուցած ծառայության համար» չորրորդ կարգի շքանշան է ստացել «Ռոսիա սեգոդնյա» գործակալության ղեկավար և ամեն շաբաթավերջին Ուկրաինայի ներկայիս ղեկավարներին ֆաշիստներ անվանող մեկնաբան Դմիտրի Կիսելյովը։