Մատչելիության հղումներ

Նավալնիի նոր տեսահոլովակի գլխավոր հերոսը ռուսաստանցի թիվ 1 պրոպագանդիստն է


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին այսօր նոր տեսահոլովակն է հրապարակել, որի գլխավոր հերոսը Ռուսաստանի համար մեկ պրոպագանդիստ համարվող, «Ռոսիա» հեռուստաընկերության քաղաքական թոք շոուի հեղինալ Վլադիմիր Սոլովյովն է:

Տեսահոլովակում Նավալնին պատմում է Սոլովյովին պատկանող բնակարանների և առանձնատների մասին։ Նա, մասնավորապես, Մոսկվայի կենտրոնում՝ Դորոգոմիլովսկայա փողոցի վրա գտնվող էլիտար շենքերից մեկում ունի միանգամից երեք բնակարան, ընդ որում՝ առաջին բնարակարանը նա գնել էր Մոսկվա քաղաքից շուկայականից հինգ անգամ ցածր գնով, երբ քաղաքապետ էր դեռևս Յուրի Լուժկովը:

Մերձմոսկովյան Պերեդելկինոյում Սոլովյովը ունի հսկայական հողատարածք և չորս հարկանի առանձնատուն։ Բացի սրանից Սոլովյովը առանձնատուն ունի նաև Իտալիայաի թերևս ամենաթանկ շրջաններից մեկում՝ Կոմո լճի ափին։ Նրան պատկանող այս բնակարանների և առանձնատների միայն ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ ռուբլի: Պուտինի գլխավոր պրոպագանդիստը նաև ունի Իտալիայի ռեզիդենտի կարգավիճակ:

«Նրան գիտեն, որ չլինի Պուտինը՝ նա չի ունենա առանձնատներ Պերեդելկինոյում և Կոմոյի ափին..․ նա կլինի ընդամենը անտաղանդ շարքային լրագրող», - ասում է Նավալնին՝ կողմնակիցներին խոստանալով ապագայում պատմել նաև մյուս պրոպագանդիստների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG