Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե Փարիզը և Վաշինգտոնը հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։
Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունն արդեն ավանդական դարձած անանուն լրատվամիջոցի հարցին պատասխանելու ձևաչափով հայտարարություն է տարածել, որում նշված է՝ «Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում օգտագործելու մասին ազդանշաններ Միացյալ Նահագներից և Ֆրանսիայից չի ստացել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում. ԼավրովՌուսաստանն արդեն որերորդ անգամ հայտարարում է, թե ուկրաինական պատերազմի պատճառով Վաշինգտոնն ու Փարիզը հրաժարվում են համագործակցել Մոսկվայի հետ Մինսկի խմբի շրջանակներում, և որ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է կամ, ինչպես երեկվա հայտարարության մեջ է ասված, կաթվածահար է եղել։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու Վաշինգտոնի և Բրյուսելի դիվանագիտական ակտիվությունը նկատելիորեն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Փարիզը, հրաժարվելով համագործակցել մեզ հետ, փաստացի կաթվածահար արեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը», - ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 6-ի եռակողմ բանակցություններից, դրանց հետևած հայտարարություններից հետո, Մոսկվան Բրյուսելին մեղադրում է «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խովաևը «օգտակար խորհրդակցություններ» է անցկացրել Երևանում, կայցելի նաև Բաքու․ ԶախարովաԸնդգծելով, թե Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի բարեկամական և դաշնակցային հարաբերություններ՝ Մոսկվա շեշտում է՝ «ունի վճռականություն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը նպաստելու համար»։ Թե ինչ վճռականության մասին է խոսքը, Ռուսաստանի արտգործնախարարությունը չի մանրամասնում։
Ռուսական կողմն այս հայտարարությունը տարածել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի հաջորդ օրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը