Պենտագոն․ Առաջիկա օրերին ամերիկյան 18 հաուբիցները կհասնեն Ուկրաինա

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբի

«Առաջիկա օրերին ուկրաինական բանակը կստանա ամերիկյան սպառազինության հերթական խմբաքանակը, մասնավորաբար, հզոր հրանոթներ՝ հաուբիցներ», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

«Հաուբիցների պահով կարող եմ միայն ասել, որ դրանց մատակարարումը իրականացվելու է շատ շուտով։ Նախօրեին արդեն նշել էի, որ [Ուկրաինա մատակարարման համար] հավաքագրված հաուբիցների ընդհանուր թիվը հասնում է 18-ի։ Դրանք ուղարկվում են Միացյալ Նահանգներից, և ես կարծում եմ, որ այդ սպառազինության տեղ հասնելը օրերի հարց է», -հայտարարում էր Քիրբին։

Ամերիկյան ռազմական գերատեսչության խոսնակը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ՆԱՏՕ-ն Կիևին է տրամադրել շուրջ 50 միլիոն միավոր փոքր տրամաչափի զենք և զինամթերք։