Միացյալ Նահանգները Patriot տեսակի հրթիռային պաշտպանության մեկ համակարգ է տեղակայում Սլովակիայում այն բանից հետո, երբ Սլովակիան համաձայնել է իր ունեցած խորհրդային արտադրության Ս-300 ՀՕՊ համակարգը փոխանցել ռուսական ագրեսիայի ենթարկված Ուկրաինային: Այդ մասին երեկ ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը:
«Սա ժամանակավոր տեղակայում է, մենք խնդիրը շարունակում ենք քննարկել Սլովակիայի կառավարության հետ: Մենք շնորհակալ ենք Սլովակիային Ուկրաինային օգնություն ցույց տալու համար, այս պատերազմը մտնում է մի նոր փուլ, որի ընթացքում ռուսներն ուշադրությունը կենտրոնացնում են Դոնբասի վրա»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը և Բրատիսլավան մտադիր են քննարկել Patriot համակարգի տեղակայման ժամկետի հարցը և գտնել լուծումներ, որոնք թույլ կտան երաշխավորել Սլովակիայի լիակատար օդային պաշտպանությունը: