Կանադան Ուկրաինա կուղարկի խոշոր տրամաչափի հրետանի, լրագրողներին հայտնել է երկրի վարչապետը։
«Կանադան ծանր հրետանի կուղարկի Ուկրաինա։ Մանրամասները կհայտարարվեն մոտ օրերս», - ասել է Ջասթին Թրյուդոն։
Ավելի վաղ ԱՄՆ-ն է հայտարարել Ուկրաինային ծանր հրետանի մատակարարելու մասին։
Երեկ ՆԱՏՕ-ի միանգամից մի քանի երկրներ հայտարարեցին Կիևին նոր զինատեսակներ տրամադրելու մասին։