Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զոհվել է 2072 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 169 երեխա․ ՄԱԿ


Ուկրաինա - Կիսավեր շենք Խարկովում, ապրիլ, 2022թ․
Ուկրաինա - Կիսավեր շենք Խարկովում, ապրիլ, 2022թ․

Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման սկզբից ի վեր զոհվել է 2072 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 169 երեխա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը։ Նրա խոսքով՝ ավելի քան 2800 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 272 երեխա։

Զոհերի մեծ մասը Դոնբասում է։

ՄԱԿ-ն ընդգծում է, որ զոհերի և տուժածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել՝ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ստուգված տեղեկատվությունն ուշացումներով է ստացվում։

XS
SM
MD
LG