Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 19-ով, բուժվածներինը՝ 15-ով, գրանցվել է մահվան 1 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 19-ով՝ հասնելով 422 հազար 662-ի, հիվանդությունից գրանցվել է մահվան մեկ դեպք:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 15-ով և հասել 410 հազար 310-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 853 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 996 հազար 57-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 620 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 52 մարդ։