Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 13-ով, բուժվածներինը՝ 105-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 13-ով՝ հասնելով 422 հազար 594-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 105-ով և հասել 410 հազար 229-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 733 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 985 հազար 996-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 619-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 67 մարդ։

XS
SM
MD
LG