Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով, բուժվածներինը՝ 23-ով, մահվան դեպք չի գրանցվել


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 422 հազար 610-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 23-ով և հասել 410 հազար 252-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 479 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 988 հազար 475-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 619 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 60 մարդ։

XS
SM
MD
LG