Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 19-ով՝ հասնելով 422 հազար 629-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 18-ով և հասել 410 հազար 270-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 683 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 991 հազար 158-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 619 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 61 մարդ։