Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդած հայտարարությունում, որ հրապարակեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որևէ խոսք չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղյան հակամարտության մասին, ընդգծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, սա մտահոգիչ համարում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սկզբունքային է. Արարատ ՄիրզոյանՀայաստանը հրաժարվել է նախօրոք հայտարարած երկու դիրքորոշումից ասաց քաղաքագետը՝ վկայակոչելով Հայաստանի կառավարության հաղորդագրությունն ու Շառլ Միշելի տարածած հայտարարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գերազանց և շատ արդյունավետ». Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը
«Այս հայտարարության ու հաղորդագրության տեքստը կարդալիս հասկանում ենք, որ այնուամենայնիվ դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծվելու է առանց որևէ կայունացնող մեխանիզմների ներդրման», - ասաց Գրիգորյանը՝ մանրամասնելով․ - «Հայտարարության մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովը բացի դելիմիտացիայից և դեմարկացիայից զբաղվելու է նաև սամանին կայունության ապահովմամբ, սակայն սա, կարծում եմ, որ ավելի շատ Փաշինյանի համար դեմքը փրկելու փորձի համար է ներառվել և իրականում հայկական կողմի պարտությունն է»։
Գրիգորյանը նկատեց՝ երկրորդ՝ դիրքորոշումը, որից Փաշինյանը հրաժարվել է` իհարկե ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղության բանակցությունների մեկնարկն է։
«Մենք տեսանք, որ, փաստորեն, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանձնարարականներ են տվել իրենց արտգործնախարարներին նախապատրաստական աշխատանքներ սկսել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ, որի մեջ, սակայն, որևէ խոսք չկա ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անցկացման մասին, ոչ էլ ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին», - ասաց քաղաքագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանը