Եվրոպական միությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նշելով, որ «դրանով պատժամիջոցների ընդունումը բնավ չի ավարտվի»:
Նա ասել է, թե, ըստ Բուչայի սպանդը վերապրածների, ռուսներն այնտեղ կրակ են բացել ցանկացած պատահած մարդու վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբ«Սա է պատահում Պուտինի կողմից գրավված Ուկրաինայի տարածքում: Ռուսները դա անվանում են «ազատագրում»: Ո՛չ: Մենք դա «պատերազմի հանցագործություն» ենք անվանում, մենք պարտավոր ենք ճիշտ եզրույթը կիրառել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը նշել է, որ էներգետիկան նույնպես կհայտնվի պատժամիջոցների թիրախում:
«Նոր փաթեթում կլինի ածխի ներկրման արգելքը և, տիկնայք ու պարոնայք, կարծում եմ, վաղ թե ուշ միջոցներ կձեռնարկվեն նավթի և նույնիսկ գազի վերաբերյալ»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հաղորդում է Բուչայի փողոցներում տասնյակ սպանվածների դիերի առկայության մասին