Մատչելիության հղումներ

Ուկրաինան հաղորդում է Բուչայի փողոցներում տասնյակ սպանվածների դիերի առկայության մասին


Լրագրողներն ու ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել են Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում տասնյակ զոհվածների մասին։

Քաղաքացիական հագուստով մարդկանց լուսանկարները` երբեմն ձեռքերը կապած, հրապարակել են Reuters-ը, AFP-ն: 16 մահացած մարդ, ըստ AFP-ի, ընկած է մայթեզրին, մի քանիսը` ճանապարհին:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ենթադրում է, որ լուսանկարներում պատկերված մարդիկ սպանվել են ռուս զինվորականների կողմից։ «Փողոցներում ձեռքերը կապած մարդկանց դիեր են, որոնց գնդակահարել են ռուս զինվորները, այդ մարդիկ զինվոր չեն եղել, զենք չեն ունեցել, ոչ մի վտանգ չեն ներկայացրել, էլի քանի՞ նման դեպք է կատարվում այս պահին օկուպացված տարածքներում»,- գրել է Պոդոլյակը Թվիթերում։

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի խոսքով՝ ավերված քաղաքը «սփռված է տեղի բնակիչների դիակներով», որոնց, ըստ նրա, գնդակահարել են։

Նա նաև նշել է, որ ուկրաինական իշխանությունները ստիպված են եղել 280 մարդու հուղարկավորել Բուչայում զանգվածային գերեզմաններում։ Reuters-ին տված հարցազրույցում նա հայտնել է ավելի քան 300 զոհերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG