Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հայտարարել է, որ ուկրաինական ուժերը պատրաստվում են ռուսական նոր հարձակման երկրի արևելքում, քանի որ Մոսկվան այնտեղ զորքեր է կուտակում Կիևի մոտ ձախողված գործողությունից հետո։
Արդեն հինգերորդ շաբաթը շարունակվող պատերազմը ստիպել է ուկրաինացիների մոտ մեկ քառորդին լքել իրենց տները, նաև Ռուսաստանի ու Արևմուտքի միջև լարվածությունը հասցրել է «սառը պատերազմից» ի վեր աննախադեպ մակարդակի:
Այս շաբաթ Ստամբուլում կայացած խաղաղ բանակցությունների ժամանակ Ռուսաստանը հայտարարեց, որ կսահմանափակի ռազմական գործողությունները Կիևի և Չեռնիգովի մոտ:
Առավոտյան իր տեսաուղերձում Զելենսկին հայտնել է Կիևի և Չեռնիգովի շրջաններից ռուսական զորքերի դուրսբերման մասին և ընդգծել, որ դա ավելի շուտ «մեր պաշտպանների աշխատանքի հետևանքն է»։
Զելենսկին հավելել է, որ «ռուսական ուժեր են կուտակվում Դոնբասի դեմ նոր հարվածների համար, և մենք պատրաստվում ենք դրան»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինացիները միամիտ չեն և կսպասեն հստակ քայլերի. Զելենսկի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական բանակը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի ու Չեռնիգովի մերձակայքում