Մատչելիության հղումներ

Մեդինսկի․ «Ուկրաինան պատրաստ է կատարել ռուսական պահանջները»


Ուկրաինան հայտարարել է «Ռուսաստանի ներկայացրած սկզբունքային պահանջները կատարելու պատրաստակամության մասին», այսօր «Ռոսիա 24» ՀԸ եթերում հայտարարել է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Եթե այն պահանջները, որոնց կատարման վրա վերջին տարիներին պնդում էր Ռուսաստանը, կյանքի կոչվեն, ապա ուկրաինական տարածքում ՆԱՏՕ-ի պլացդարմի ստեղծման վտանգը կչեզոքացվի», - հայտարարել է Մեդինսկին։

Ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքով` Ղրիմի և Դոնբասի հարցում պաշտոնական Մոսկվայի սկզբունքային մոտեցումը մնում է անփոփոխ։ Մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցություններից հետո Մեդինսկին հայտարարում էր, որ ուկրաինական կողմը պատրաստ է 15 տարով սառեցնել Ղրիմի կարգավիճակի շուրջ բոլոր քննարկումները՝ պարտավորվելով զերծ մնալ հարցի ռազմական լուծման փորձերից։

XS
SM
MD
LG