«Պաշտոնական Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է 2020 թվականի նոյեմբերից հետո շփման գծում հաստատված իրավիճակին։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Զորաշարժերը և էսկալացիայի տանող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի գլխավոր տեղակալ Ջալինա Փորթերը լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդի մարտի 24-ի հեռախոսազրույցներին։ Դոնֆրիդը, ըստ Փորթերի, «միայն վերահաստատել է մարտի 21-ին և 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ասածը, ով կոչ էր անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ գտնելու բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ»։ «Հայաստանին և Ադրբեջանին միայն պետք է օգտագործել ուղղակի հաղորդակցության խողովակները անմիջապես դեէսկալացիայի հասելու համար», - հավելել է Փորթերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են իրավիճակն ԱրցախումՏվյալ փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԱՄՆ միջնորդական ջանքերին առնչվող հարցին էլ, մասնավորապես՝ «հաշվի առնելով այն, ինչ անում է Ռուսաստանը տարածաշրջանում, դեռ համարո՞ւմ եք արդյոք Ռուսաստանին գործընկեր այդ տարածաշրջանում խաղաղարար գործունեությունում», Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալն արձագանքել է․ - «Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խորապես հանձնառու է մնում հակամարտության երկարատև քաղաքական լուծման հասնելու գործում կողմերի հետ աշխատելուն»։
Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան ևս մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի դիրքային առաջխաղացման կապակցությամբ և կոչ արել բանակը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրվա դիրքերին: