Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 14-րդ տարին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այսօր վաղ առավոտյան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 14 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի 1-ի զոհերի հարազատները դեռ սպասում են բացահայտմանը